Թալանել են Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան․ «բարձրաճաշակ» գողեր են եղել

Թալանել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․

«Շատ «բարձրաճաշակ» գողեր էին. տարել են Ինդոնեզիայից բերած մի քանի տուփ կոպի լուակ սուրճ ու մի հատ փաշմինա))))

Ուրիշ որեւէ բանի ձեռք չեն տվել, բայց, եթե գուգլ անեն, թե կոպի լուակը ոնց են ստանում` կարողա չխմեն))))»։

Քաղաքականություն

Պատահարներ