Ուկրաինայում Պավել Շերեմետի գործով նոր քննություն կիրականացվի

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ազգային ոստիկանության քննիչներին հանձնարարվել է իրականացնել լրացուցիչ քննչական գործողություններ լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 


Այս գործով դատախազ Սերգեյ Զուզակը նշել է, որ քննիչները մտադիր են գլխավոր դատախազի գրասենյակից խնդրել ՝ նախաքննության ժամկետները երկարաձգել չորս ամսով:

 

«Դատախազները, Պավել Շերեմետի սպանության քրեական գործով դատավարության ղեկավարները նախաքննական մարմնին տրամադրել են գրավոր ցուցումներ՝ կատարել լրացուցիչ քննչական (որոնողական) գործողություններ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը, այդ թվում ՝ պաշտպանական կողմի ներկայացրած կասկածելի փաստարկների մանրակրկիտ քննությանը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ