Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի Ֆեյսբուքյան էջից։ 

 

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ասել է Նաղդալյանը։

Քաղաքականություն

Պատահարներ