Արոնյանը նույն տեղում է, Կարեն Գրիգորյանն առաջին անգամ 100 լավագույն շախմատիստների շարքում է. ՖԻԴԵ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

 

Փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը կրկին 6-րդն է: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):

Քաղաքականություն

Պատահարներ