Ջոկովիչը մոտ 4 ժամ տևած պայքարից հետո 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի չեմպիոն

Մելբուրնում ավարտվել է Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մենապայքարի եզրափակիչը: Grand Slam-ի 2020 թվականի առաջին մրցաշարում հաղթանակ է տոնել սերբ Նովակ Ջոկովիչը: 4 ժամ 3 րոպեում նա 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է ավստրիացի Դոմինիկ Տիմին:

Տիմը 5 կրկնակի սխալ է թույլ տվել ու 12 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Ջոկովիչի ակտիվում 9 էյս կա ու 5 կրկնակի սխալ: Սերբը կարողացել է Տիմի մատուցումից հետո 5 գեյմ հաղթել. 5 բրեյք-փոինթ` հնարավոր 12-ից:

Նովակը կարողացել է պաշտպանել տիտղոսը: Նա անցած տարի ևս հաղթել էր Մելբուրնի մրցաշարում: Սերբ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է 7 անգամ` 2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019 թվականներին: 

Քաղաքականություն