«Նոա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

Երևանի «Նոա» ակումբի ֆուտբոլիստը չի շարունակի հանդես գալ թիմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի ֆուտբոլիստԷդգար Մովսեսյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայամանագիրը ակումբի հետ: 

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:

Քաղաքականություն