Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստի զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ՝ Ջորդի Ջոաո  Մոնրոյ Արարատին և Արթուր Դանիելյանին 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը կտրվի տարկետում: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

 

Տարկետումը կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու և Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հանգամանքով:

 

Երկու ֆուտբոլիստներն էլ հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Քաղաքականություն

Պատահարներ