Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարողանա մասնակցել 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը

BeIn Sports- ը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը դոպինգի շուրջ ստեղծված սկանդալների պատճառով չի կարողանա մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը:

 

Ինչպես նշում է աղբյուրը , Ռուսաստանի հավաքականն արդեն  տեղյակ  է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից կայացված այդ որոշման մասին:

 

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանի ընտրանին հաջող որակավորում ունենալու և Աշխարհի գավաթի խաղարկության 2022-ի խմբային փուլ մտնելու դեպքում կկարողանա մասնակցել մրցաշարին, բայց առանց ազգային խորհրդանիշների և օրհներգի օգտագործման:

Քաղաքականություն

Պատահարներ