ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի թիվ 160 դպրոցի հարակից տարածքում երեխայի առևանգման փորձ է կատարվել
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Լուիզա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից հայտնել, որ Երևանի թիվ 160 դպրոցի հարակից տարածքում երեխայի առևանգման փորձ է կատարվել:
Օգտատերը մասնավորապես գրել է.
«160 դպրոցի մոտ այսօր երեխայի առևանգման փորձա եղել, բարեբախտաբար երեխան կարողացելա փախչել...մամաներ զգոն եղեք!»,- գրել է օգտատերը:
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցում գտնվող թիվ 160 դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից 400 մետր հեռավորության վրա:
«Երեխային դպրոցից վերցրել է երեխայի հարևանուհին, ով իր երեխաների հետ միասին վերցրել է նաև այդ երեխային, երբ հասել են շենք երեխան ասել է, որ բարձրանում է տուն, հարևանուհին առաջ է անցել, որից հետո մոտեցել է մի երիտասարդ և երեխային համոզել իր հետ ինչ -որ տեղ գնալ, երեխան սկզբում ենթարկվել է, իսկ հետ փախչել»,- ասաց փոխտնօրենը:
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցվել է նման դեպք և ոստիկանությունը հայտարարությամբ հանդես կգա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՈՒՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները գալիս են Երևան. նրանք փակել են Արմավիր - Երևան մայրուղին
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպան...