«Ալաշկերտ»-ը ռուս նոր հարձակվող ունի

«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվողԴավիթ Գատիկոևի հետ:

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյաֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա մարզումային պրոցեսում ևստուգողական հանդիպումներում, որոնցից երկրորդում գրավել է ռուսական «Արմավիրի»դարպասը:

 

2011-2017 թթ. Գատիկոևը հանդես է եկել ռուսական «Ալանիա», «ԲՄԱ-Խաբարովսկ» և«Զենիթ» (Պենզա) թիմերում, իսկ 2018-ին ներկայացրել է բելառուսական «Մինսկը»:Բելառուսից մերնորեկը վերադարձել է Վլադիկավկազ` պաշտպանելով նախ «Ալանիայի», այնուհետև «Սպարտակի»գույները, որի ավագն էր հանդիսանում:

 

«Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերումԳատիկոևը 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

 

Քաղաքականություն

Պատահարներ