«Արարատ»-ը սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքը:

 

«Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ փետրվարի 6-18-ը կանցկացնի ձմեռային երկրորդ ուսումնամարզական հավաքը: Նախատեսված են մի քանիընկերական հանդիպումներ: Փետրվարի 16-ին «Արարատը» կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբիմրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավորունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:

 

Քաղաքականություն

Պատահարներ