Էդ փաթեթն ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել. Մարուքյանը՝ ԱԺ աղմկահարույց նախագծերի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ  չկայացած արտահերթ նիստին ու դրա չկայանալու պատճառներին:

 

«Երկու օրվա մեջ երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել ու հետաձգվել: Նախագիծ է բերվել, հանվել, բերվել, լրամշակվել, հետո հրավիրվել է այս նիստը, եկել ենք, հիմա էլ այս նիստից են հանել նախագիծը: Բաներ կան՝ պետք է շտկենք, էլի բերենք:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքա՞ն կարելի է նման կարևոր պրոցեսն անլրջացնել, մյուս կողմից՝ ինչքա՞ն կարելի է լինել անորոշ ու չիմանալ՝ ինչ ես ուզում անել: Իրավաբաններ կան, մասնագետներ կան, գրում են, բերում:

 

Պատկերացրեք՝ ինչքան խնդրահարույց է այդ փաթեթը, որ ինչքան շտկում են, էնքան շտկելու տեղ կա: Բայց ես տեղեկացնեմ՝ էդ փաթեթն ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել: Դրա էությունն է հակասահմանադրական»,- ասաց նա:

Մարուքյանը նաև տեղեկացրեց՝ մեկ ժամից հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կրկին հրավիրվելու է արտահերթ նիստ:

Քաղաքականություն