ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդուին ծննդյան օրը «Գելենդվագեն» են նվիրել

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձին շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերներները նրան «Գելենդվագեն» են նվիրել. այն Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում` կարմիր ժապավենով: Ապա Ռոնալդուի ընկերները ծննդյան երգ են երգել նրա համար:

Ռոնալդուն ինստագրամի իր էջում տեղադրել է նաև մեծ տորթի լուսանկար, որի վրա գրված է CR7: Լուսանկարում նա ընկերուհու և որդու` Կրիշտիանու կրտսերի հետ:

Հիշեցնենք, որ նրա ծննդյան տարեդարձը փետրվարի 5-ին էր, ֆուտբոլիստն արդեն 35 տարեկան է։ 

Քաղաքականություն

Պատահարներ