«Հոֆենհայմ»-ը պարտվել է. Ադամյանը չի մասնակցել խաղին

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգ»-ի հետ:

Ամբողջ խաղի ընթացքում գրանցվեց մեկ գոլ և այն էլ «Ֆրայբուրգ»-ի ֆուտբոլիստների շնորհիվ: Ջան-Լուկա 

 

Վալդշմիդտի գոլը հաղթանակ բերեց տան տերերին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր վնասվածքի պատճառով:

Այս պարտությունից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Քաղաքականություն

Պատահարներ