Բացահայտվել է «Մերսեդեսի» կողային հայելիների գողությունը

Անձնական ունեցվածքի, այդ թվում՝ մեքենաներից կատարվող գողությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Հերթական դեպքն արձանագրվեց փետրվարի 8-ին, Կենտրոն վարչական տարածքում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ գիշերը գողացել էին Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մի «Մերսեդեսի» կողային հայելիները։ 

 

Այս դեպքում Կենտրոնականի քրեական հետախույզները թարմ հետքերով ոչ միայն հանցագործությունը բացահայտեցին, այլև հայտնաբերեցին գողոնը։ Հաղորդումից ժամեր անց նրանք պարզեցին, որ հայելիները գողացել է Սարի թաղում բնակվող 18-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց հենց Սարի թաղում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Շուտով հայտնաբերվեցին նաև գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

 

Քաղաքականություն

Պատահարներ