Չինաստանում կորոնավիրուսի մասին առաջինն ահազանգած լրագրողն անհետ կորել է

CNN-ը հայտնում է, որ Չինաստանում փետրվարի 6-ից անհետ կորել է այն լրագրողը, որը առաջին ռեպորտաժն էր պատրաստել Ուհանում կորոնավիրուսի բռնկման մասին։ Նրա մասին տեղեկություններ չկան։ Լրագրողի ընտանիքի անդամներն ու ընկերները կասկածում են, որ լրագրողի անհետացման գործում խառնված է չինական կառավարությունը, քանի որ լրագրողը բազմիցս, այդ թվում՝ Հոնկոնգի ցույցերի ժամանակ, հայտնվել է իշխանության ուշադրության տեսադաշտում:

 

Լրագրող Չեն Ցյուշին ահազանգել էր, որ մահացել է Լի Վենլյանը, որն ավելի վաղ հայտարարում էր, թե 7 մարդ է վարակվել նոր տեսակի ատիպիկ թոքաբորբով՝ կորոնավիրուսով։ Բշկական հասարակայնությունը, սակայն, պատշաճ լրջությամբ չէր արձագանքել հայտարարությանը, իսկ իշխանությունը խիստ նկատողություն էր տվել Լիին կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ 

Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ լրագրող Չենին տեղափոխել են հատուկ գոտի՝ կարանտինի ռեժիմ, սակայն նրա մոտ վիրուսի հարուցիչներ չեն եղել։

Քաղաքականություն

Պատահարներ