Դավիթ Տոնոյանը հետևել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 8-ին ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։  

 

 

Քաղաքականություն