Եթե ԱԱԾ սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն՝ երկրում մի բան այն չէ․ Վանեցյան

Այսօր Հայաստանում ակնհայտ ինչ որ բան այն չէ, և ես քաղաքականությունում եմ։  Այս մասին INTERFAX գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

«Եթե հատուկ ծառայությունների կադրային սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, հավանաբար երկրում ինչ-որ բան այն չէ։ Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում»,- ասաց նա։ 

 

Միաժամանակ Վանեցյանը նշել է, որ դեմ է ներկա և նախկին իշխանության միջև կոշտ քաղաքականությանը և «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքին։

Վանեցյանն ասել է, որ այս պահին Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թ․ «թավշյա հեղափոխության» նպատակներից։ 

 

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է նաև, թե նոր քաղաքական կուսակցությունը մտադիր է գործել միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ։

Քաղաքականություն