Ջրաբեր գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 8-ին, ժամը 13:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 15:07-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով  (մոտ 27քմ):

Քաղաքականություն

Պատահարներ