«Նաիրիտը» կարող է վաճառվել իրանական կողմին

Այսօր՝ փետրվարի 10-ին, լրագորղների հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին հարցին՝ Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է «Նաիրիտը» վաճառվել իրանական կողմին: Վերագործարկման մասին կառավարությունը բանակցություն է վարում իրանական կողմի հետ:

«Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»,- լրագրողներին ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

Տիգրան Խաչատրյանը մանրամասներ չներկայացրեց, հորդորեց սպասել, և ամեն ինչ պարզ կլինի: Նա նաև նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար:

 

«Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»,- ընդգծեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ