Ո՞ր դեպքում հանրաքվեի անցկացնելու մասին նախագահի որոշումը կարող է բողոքարկվել․ Վլադիմիր Վարդանյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, թե որ դեպքում հանրաքվեի անցկացնելու մասին նախագահի որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում:

 

«Եթե ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը դիմի ՍԴ՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը», - լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Նշենք, որ փետրվարի 9-ը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելով ապրիլի 5-ը։

Քաղաքականություն