Պարզաբանում Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների ակցիայի հետ կապված

 

Այսօր առավոտյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում, իրենց խոսքով՝ ընդդեմ  Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։

Քաղաքապետարանից պարզաբանում են ներկայացնում և նշում, որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Քաղաքականություն

Պատահարներ