Ծառուկյանն այլևս ամենաշատ բացակայող պատգամավորը չէ․ ո՞վ է նրան փոխարինել

ԱԺ մոնիթորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի աշխատանքները։ Այսօր «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրեց տվյալները։ Ըստ այդմ՝ պատգամավորներից ամենաշատ «կողմ» քվեարկածը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է (189), ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը իշխանական է՝ «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը (30), ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը (18)։ Լուսինե Վասիլյանը պարզաբանեց, որ ութամյա առաջնորդությունից հետո Գագիկ Ծառուկյանը զիջել է դիրքերը՝ իբրև ամենաշատը բացակայած պատգամավոր, տեղը զիջելով Արուսյակ Ջուլհակյանին։

 

Նրա խոսքով, այս խորհրդարանում բացակաների տասնյակում միջխորհրարանական պատվիրակություններում ընդգրկված, շատ գործողումների գնացող պատգամավորներն են»: 

 «Օրինակ բացակաների տասնյակը կազմված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից»,-ասաց նա:

 

Ըստ մոնիթորինգի՝ ամենաշատը բացակայել է իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (132), ամենաշատ հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը (79)։ «Իմ քայլի» պատգամավորները հարց են տվել ու ելույթ ունեցել 578 անգամ, ԲՀԿ-ականները՝ 236 անգամ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները 144 անգամ։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորները միջինում հնչեցրել են 7, մյուս երկու խմբակցությունների պատգամավորները՝ 8-ական հարց ու ելույթ։ 7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է ԱԺ-ն, 70%-ը՝ կառավարությունը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ