20 մլն դրամ են գողացել «Աշտարակ» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Խլղաթյանի որոշմամբ կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 9-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի փաստով: 

 

Լրատվականի տեղեկություններով՝ ժամը 10:00-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 33/2 հասցեում գտնվող «Աշտարակ» սուպերմարկետի դռան ապակին կոտրել են, մտել ներս, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տարադրամի փոխանակման կետի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել մետաղե չհրկիզվող պահարանը, որտեղ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղել է մոտ 20 մլն դրամ:

 

Լրատվամիջոցի նշում է, որ այդ ամենը տեսել է մի քաղաքացի, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, ով դիտողություն է արել, որից հետո էլ գողը կամ գողերը հարվածել են այդ քաղաքացուն և դիմել փախուստի: 

 

Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ «Աշտարակ» սուպերմարկետը պատկանում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին։ 

Քաղաքականություն

Պատահարներ