Չեխովի դպրոցում աշակերտների ծնողներին պարտադրել են անձեռոցիկ ու զուգարանի թուղթ տանել

Անտոն Պավլովիչ Չեխովի անվան դպրոցում 6/6 դասարանը մինչեւ տարեվերջ պետք է հոգա իրենց հարկի զուգարանի թղթի ու անձեռոցիկի պահանջը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հասմիկ Դանիելյանը: Լրագրողը հայտնում է, որ տնօրենն այս դասարանի ծնողներին պարտադրել է շաբաթը երկու անգամ անձեռոցիկ ու զուգարանի թուղթ բերել։
Լուրը ծնողներին հասել է դասղեկի ու ծնող կոմիտեի միջոցով։ Հասմիկ Դանիելյանի գրառմանն անմիջապես արձագանքել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտնել, որ գրառման հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել:

 

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ փողքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ հայտնեց, որ այս պահին արդեն դպրոցում աշխատանքներ են իրականացվում: Մարությանը հանձնարարեց զեկուցել վերջնական արդյունքների մասին:


 

Քաղաքականություն

Պատահարներ