Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է

ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10։20-ի դրությամբ Դիլիջանի թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների ջանքերով վերականգնվել է թունելի լուսավորությունը։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։

Քաղաքականություն

Պատահարներ