Էդմոն Մարուքյանը «մինասյանացավ» է կպել․ Ալեն Սիմոնյան

Ինձ թվում է՝ Մարուքյանը «մինասյանացավ» է կպել, եւ դա արդեն քրոնիկ բնույթ է կրում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրան պնդմամբ՝ ԼՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջեւ եւ պետք է նրանց ուղղորդի:

 

«Եթե 650 հազար մարդ գնա եւ քվեարկի «Այո», այդտեղ Մարուքյանի իրավական հնարքները դառնում են առ ոչինչ: Եթե ասելիք ունի իր ընտրողներին, պետք է դուրս գա փողոց, ձեւավորի «Ոչ»-ի շտաբն ու մարդկանց ապացուցի, որ որոշումը հակասահմանադրական է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ դրանից հետո էլ կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու քվեարկության արդյունքները:

 

Հարցին, թե կլինի՞ հանրաքվե, եթե բոլոր 7 դատավորները հրաժարական տան, Սիմոնյանը պատասխանեց, որ հանրաքվեն, ամեն դեպքում, կկայանա, բայց նա խիստ կասկածում է, թե Հրայր Թովմասյանը նման բան կանի:

Քաղաքականություն

Պատահարներ