Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը դադարեցված են 33 աստիճան ցրտի պատճառով

Այսօր Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերն անհնար է եղել շարունակել 33 աստիճան ցրտի պատճառով: 

SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` կաթսայատան անսարքության պատճառով 4 օր է` դպրոցը նորմալ չի տաքացվել։

 

Նախորդ երեք օրերին դասարանները ստիպված են եղել էլեկտրականությամբ տաքացնել, բայց եռահարկ շենքի մեծ դասասենյակներում հնարավոր չի եղել նորմային հավասար ջերմություն ապահովել։ Ջերմաչափի սնդիկի սյունը չի բարձրացել 13 աստիճանից, ինչը սահմանված նորմայից ցածր է նվազագայունը 5 աստիճանով։

Դասաժամերի տևողությունը 15 րոպեով կրճատելն էլ ելք չի եղել։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ