Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական  դատարանն այսօր՝ փետրվարի  11-ին,  բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանի միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Փանոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Քաղաքականություն

Պատահարներ