«Իմ քայլը» մերժեց բանկերին պարտքերի վերադարձի նոր մեխանիզմի վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր վերջնականապես մերժվեց խորհրդարանի մեծամասնության կողմից ու չմտավ օրակարգ։ Նախագծի օգտին քվեարկեցին միայն ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, իմքայլական 1 պատգամավոր։

Նախագիծն առաջարկում էր հարկերից ազատել բանկերի պարտքերի վերադարձը։ Նախաձեռնությունը ներկայացնելիս ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը բացատրեց, որ խոսքն «անհույս» պարտքերի մասին է։ Սակայն իշխանական խմբակցությունը հղում արեց կառավարության տեսակետին, որ եթե այդպիսի օրենք ընդունվի, ապա դա կխրախուսի պարտքերը չմարելը։

Քաղաքականություն

Պատահարներ