Ի՞նչ է անում Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում․ մանրամասներ

Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները առաջին օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումները իրականացնենք: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր կինը խառնվում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին։ 

 

«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւան քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքաներ, հաղթել ենք։ Եթե կա ինչ-որ մեկը, որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»,- մանրամասնել է Հայկ Մարությանը։

 

 

Քաղաքականություն