«Կամազգեյթի» աղմուկից հետո նոր օրինագիծ է բերվել ԱԺ

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով եթե համայնքը 100 հազար դրամը գերազանցող գնով նվեր է ստացել, ապա համայնքի ղեկավարը պետք է ապահովի դրա թափանցիկությունը։ Համայնքի ղեկավարը, ըստ այդմ, պետք է այդ տեղեկության մասին հայտնի դարձնի համայնքի կայքում կամ համատիրության պատին փակցնելու միջոցով։

 

Նախագիծը ներկայացրած Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ այս նախագծի միտքը իր և ընդդիմադիր գործընկերների մոտ ծագել այն այն ժամանակ, երբ բանավեճի են եղել Երևանի նվեր ստացած «Կամազ» մեքենաների գործով։ Այդ նվերների մասին տեղեկությունները, հիշեցնենք, քաղաքապետարանը ամիսներ շարունակ չէր հայտնել։

 

Ի՞նչ է լինելու, եթե համայնքի ղեկավարը չանի դա․ այս հարցին պատասխանելիս Ղազարյանն ասաց, որ այդ դեպքում համայնքի ղեկավարը քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու՝ պախարակվելու է։

 

Պատգամավորը նաև համաձայնեց, որ կարող են դիտարկել նաև համայնքների ղեկավարներին տուգանելու տարբերակը: 

Քաղաքականություն

Պատահարներ