Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ: Սակայն Մնացականյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:

 

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

 

Քաղաքականություն

Պատահարներ