Խնդիրը պարոն Մարուքյանի կողմնորոշիչներն են. Վահագն Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի»։
     Սա հատված է Էդմոն Մարուքյանի ավելի շատ մանիֆեստի նմանվող տեքստից։
     Էդմոն Մարուքյանի համար, թերևս, խտրական չէր թվում փաստը, որ ՍԴ մի դատավորը մյուսից 20-25 տարի ավելի պիտի պաշտոնավարի։ Պարոն Մարուքյանին, թերևս, խտրական չէր թվում փաստը, որ մի դատավորը կարող է նախագահել 6 տարի, մյուսը՝ ցմահ, բայց պարոն Մարուքյանին խտրական է թվում այս խտրականության վերացումը։
     Պարոն Մարուքյանի համար օբյեկտիվ հիմք չէ 2015-ի մոդելի ՍԴ ունենալու ժողովրդի իրավունքի վերականգնումը։ Կարծում եմ՝ էստեղ խնդիրը բացառապես պարոն Մարուքյանի կողմնորոշիչներն են»։

Քաղաքականություն

Պատահարներ