ԼՀԿ-ն հասկանում է, որ ժողովուրդը գալու է և ամենայն հավանականությամբ «այո» է ասելու. Ալեն Սիմոնյան

Եթե ԼՀԿ-ն դեմ է «այո»-ին և ոչ մի գործողություն չի  անում, ստացվում է՝ չի կողմնորոշվել։ Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ հանրաքվեի քարոզարշավը բոյկոտելու հայտարարությանը, այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։  

 

Խորհրդարանի փոխնախագահն այդ ամեն աբսուրդ է որակել և հավելել, որ ԼՀԿ-ն  Եթե պատասխանատվություն է կրում  ընտրողների առջև, ուրեմն պետք է նրանց ուղղորդի։

«Իրենք հասկանում են, որ ՀՀ ժողովուրդը գալու է և ամենայն հավանականությամբ «այո» է ասելու։ Սա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք է», - ասել է Սիմոնյանը։

Քաղաքականություն