Մերկասառույցի պատճառով 32-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով կողաշրջվել է

Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով վարորդ Ս. Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհը եղել է մերկասառույց, և պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ։

Քաղաքականություն