Մի մարդ ում հետևից գրկել է Հրայր Թովմասյանը փորձում է մեզ պատասխանել. Սամսոնյանը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին:

 

«Մի մարդ ում հետևից գրկել է Հրայր Թովմասյանը փորձում է մեզ պատասխանել: Մեղք եք …Փնտրվում է սատանա»,- գրել է Սամսոնյանը:

 

Ավելի ուշ Անի Սամսոնյանի գրառմանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ցավում եմ, որ ԱԺ պատգամավոր տիկին Սամսոնյանը նման բաներ է իրեն թույլ տալիս: Տիկին Սամսոնյան, իրոք, որ մեղք եք»,- գրել է Սիմոնյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ միմյանց փոխադարձ «հաճոյախոսություններ էին արել» ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և Անի Սամսոնյանը:

Քաղաքականություն

Պատահարներ