Նոյակերտ գյուղի մի ամբողջ ընտանիք թունավորվել է շմոլ գազից

Երեկ երեկոյան Վեդիի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է մի ամբողջ ընտանիք։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 50-ից 55 տարեկան ամուսինները, նրանց երիտասարդ որդին ու հարսը, ինչպես նաև վերջիններիս 4 և 5-ամյա երեխաները բուժհաստատություն են տեղափոխվել Արարատի մարզի Նոյակերտ գյուղից։

 

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է տանն արտահոսած շմոլ գազի հետևանքով։

Հիվանդանոց են մեկնել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

 

Քաղաքականություն

Պատահարներ