Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը դարձել Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն  հանդես եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում 18-ամյա Էդմոնը հաղթել է ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին և դարձել Եվրոպայի չեմպիոն:

 

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Սնորր Հարսեմ Լունդին: Այնուհետև 1/4 եզրափակչում Էդմոնը 14-2 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ֆրենիին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ տուշեով հաղթել էր աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ելդանի Ազիզլիին:

Քաղաքականություն