Պլանները վտանգի տակ են, փնտրվում է սատանա․ Անի Սամսոնյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ։

Հ.Գ. Խոսքս, բնականաբար, վերաբերում է միայն քաղաքական ուժերին և վերջիններիս դիրքորոշումներին»։

Այս գրառմանն արձագանքել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը.

«ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խուճապի մեջ է: Մեր դիրքորոշումը և կոչը բոլոր քաղաքական ուժերին նրան ակնհայտ դուր չեկավ: Պլանները վտանգի տակ են:

Փնտրվում է սատանա»,- գրել է պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ