ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Միլովը:

Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։

Քաղաքականություն

Պատահարներ