ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք դեմ ենք բալային համակարգին. Ծառուկյան

Մենք բալային համակարգին դեմ ենք, որովհետեւ եթե բալային համակարգը գործում է, ապա լիարժեք պետք է պայմանները ստեղծեն, ճանապարհները լայնացնեն, կանգառներ լինի, կայանելու տեղ լինի: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՃՈ տուգանքների նոր համակարգին:

 

«Մի օր պետք է այդ օրենք ընդունողը փորձի, թե տաքսիով կարո՞ղ է 5 հազար դրամ վաստակի, որ տանի տուն: Չի կարող: Տաքսիստը ամբողջ օրը քշում է, 5-8 հազար դրամ չի կարողանում վաստակել:

 

Երթուղայինի վարորդների համար պետք է ուրիշ բալային համակարգ գործի, իր անձնականի համար վարող վարորդների համար՝ ուրիշ: Եվ պետք է ոչ թե լինի 9 բալ, այլ 100 բալ»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ