Ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլանյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ  Նազիր Աբդուլաևի հետ և զիջեց 3:4 հաշվով: Հայ ըմբիշը փետրվարի 12-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

 

Փետրվարի 12-ին չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Քաղաքականություն