«Զգուշացնում եմ, այ գյադա»․ սպառնում են Մարուքյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ իր հասցեին հնչած սպառնալիքներին, նշելով․ 

«Խոսքը մեկնաբանությունների մասին չէ, հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, ինչ-որ տեղ նստած հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում: Բայց ես ներկայացրել եմ հաղորդում գլխավոր դատախազին: Ինձ ասում էին՝ հրապարակի այդ տեքստը, բայց մեջը հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»:

 

Այդուհանդերձ նա նշեց, որ իրեն ուղղված նամակում գրված է եղել.  «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի:

Մնացածը հայհոյանք է, չեմ ուզում կարդել: Գրողը ֆեյք չի, մենք պարա՞պ ենք՝ ֆեյքերով զբաղվենք։ 

Սրա հետ կապված իմ հիասթափությունն եմ ուզում ներկայացնել, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Երեւի սպասում են՝ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդակահարվածին կամ չգտանք գնդակահարողին»,-ընդգծեց Մարուքյանը:

Քաղաքականություն