Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոլորովին չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»: Այս մասին գրել է բրիտանական The Daily Star պարբերականը: 31-ամյա ֆուտբոլիստի նպատակն է մնալ «Ռոմայում», որտեղ 2019-2020 մրցաշրջանում հանդես է գալիս վարձավճարով:

 

Մխիթարյանը միշտ նշել է, որ «Արսենալում» խաղալն իր երազանքն է եղել, սակայն լոնդոնյան թիմում, ըստ մամուլի, նա իրեն այնքան էլ երջանիկ չի զգացել: Նշվում է, որ հայ կիսապաշտպանը չի կարողացել տպավորել իր ելույթներով ու իր տեղը գտնել թիմում:

 

Լրատվամիջոցների հրապարակումներից դատելով՝ երկրպագուները նույնպես 31-ամյա Մխիթարյանին «Արսենալում» չեն տեսնում: Կան կարծիքներ, որ հայ ֆուտբոլիստին պետք չէ հետ բերել, քանի որ «զինագործների» կազմում շատ են տաղանդավոր երիտասարդները, որոնք իրենց լավ են դրսեւորում: Լոնդոնյան թիմին էլ խորհուրդ են տալիս շատ գումար չպահանջել խաղացողի դիմաց ու հրաժեշտ տալ նրան:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ