ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով և իր կարիերայի 5-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում: 

 

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության մատնեց թուրք Զենք Իլդեմին, հետո գերազանցեց բուլղար Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էր առավելության հասավ Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոմանենի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին:

 

Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Քաղաքականություն

Պատահարներ