Ահազանգ. «Սպասենք, ու՞մ գլխին կընկի». Երևանի փողոցներից մեկի շենքի տանիքից մեծ սառցեբեկոր է կախված

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի տանիքից կախված է մեծ սառցեբեկոր: 

 

Մեզ զանգահարած քաղաքացին ասաց, որ արդեն հայտնել են Արտակարգ իրավճակների նախարարություն, սակայն նախարարությունից հորդորել են դիմել Երևանի քաղաքապետարան, քանի որ այդ աշխատանքը նախարարության ենթակայության տակ չէ:

 

«Զանգեցինք ԱԻՆ մեզ ասացին, մեր գործառույթը չի զանգեք քաղաքապետարան: Զանգեցինք քաղաքապետարան ասում են մեքենա չկա, զանգեք ԱԻՆ: Հիմա  ի՞նչ անենք»,- նշեց քաղաքացին: 

 

 

Քաղաքականություն