Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։

 

«Ազատության» հարցին՝ արդյոք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջ դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանել են, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։

 

Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

Քաղաքականություն