Երևան-Մեղրի ճանապարհին վթար է տեղի ունեցել

Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն