Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել

Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։

 

48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական  հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը:

 

Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները թեթև են եղել` առաջին  բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 17-ամյա ուղևորի մոտ ախտորոշվել են սալջարդեր, բայց ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել։

Ըստ նախնական վարկածի` «Ֆորդ Մուստանգ» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Վազգեն Սարգսյան փողոցով, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երկրորդական փողոցից։ Իսկ թե ինչու է տեղի ունեցել բախումը, պարզելու են Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները։


 

Քաղաքականություն

Պատահարներ